Կհրապարակվի Պուտինի և Բարոզույի խոսակցության ձայնագրությունը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի վարչակազմում հայտնել են,որ հրապարակելու են Պուտինի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզույի հեռախոսազրույցի աուդիոձայնագրությունը: Այս մասին գրում է ИТАР-ТАСС գործակալությունը:
«Վերջին ժամանակներում մի քանի ԶԼՄ հղում անելով իտալական «Ла Република» (La Repubblica) թերթին` մեկնաբանել են Պուտինի և Բարոզույի խոսակցությունը»,- ասված է հաղորդագրության մեջ:
Տեղեկությունների համաձայն,առայժմ դրանք միայն մեկնաբանություններ են, ԶԼՄ-ին հայտնի չէ խոսակցության բովանդակությունը: