Կիևը խորհրդարանական ընտրությունների ժամանակ ԵԱՀԿ-ից սպասում է 700 դիտորդի
Կիևը խորհրդարանական ընտրությունների ժամանակ ԵԱՀԿ-ից սպասում է 700 դիտորդի,ովքեր հրավիրված են ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի տնօրեն Միխայել Լինքի կողմից:Այս մասին գրում է «Газета.Ru»-ն:
«Ըստ տեղեկությունների, ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակը նախատեսում է Ուկրաինա ուղարկել 80 դիտորդի,ովքեր կմնան այնտեղ երկար ժամանակ,իսկ 600-ը կժամանեն կարճ ժամանակով:Սպասվում է,որ դիտորդական առաքելությունը Ուկաինայում կսկսի իր աշխատանքը սեպտեմբերի կեսերից», - ասված է ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքում:
Ավելի վաղ հայտնի է դարձել,որ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն ստորագրել է համաձայնագիր,ըստ որի պետք է դադարեցվեն իր լիազորությունները խորհրդարանում: