Չեխիայի վարչապետը քննադատում է ՌԴ-ի դեմ ԵՄ-ի կողմից կիրառվող պատժամիջոցները
ՌԴ-ի դեմ պատժամիջոցներ կիրառելու կոշտ ճանապարհները իրենց մեջ ռիսկեր են պարունակում:
Այս մասին հայտնել է Չեխիայի վարչապետ Բոգուսլավ Սոբոտկան:
«Մենք պետք է այնպես գործենք, որ հնարավորինս մեծ ուշադրություն դարձվի Չեխիայի և ԵՄ-ի շահերին: Կարծում եմ Եվրոպան այդ պատժամիջոցներով չպետք է վնասի ինքն իրեն»,-ասել է Չեխիայի կառավարության ղեկավարը:
Սոբոտկայի կարծիքով`ամենալուրջ խնդիրը կայանում է ԵՄ-ի դեմ Ռուսաստանի պատասխան քայլերը: Նա նաև նշել է, որ չորեքշաբթի կառավարության նիստում կքննարկվեն ԵՄ-ի կողմից նախատեսված հակառուսական պատժամիջոցների հետ կապված Չեխիայի հարաբերություները:
Այս մասին գրում է ИТАР-ТАСС-ը: