Գերագույն ռադան դռնփակ նիստում կքննարկի երկրի իրավիճակը
Գերագույն ռադան սեպտեմբերի 4-ին փակ քննարկում կունենա, որի ժամանակ կքննարկվի երկրի իրավիճակը: Այս որոշումը պատգամավորներն ընդունել են 262 ձայնով:
«Դռնփակ լիագումար նիստում հրավիրված կլինեն ՊՆ-ի, իրավապահ մարմինների, էներգետիկ և տնտեսական միավորների ներկայացուցիչներ»,- հայտնել է Ալեքսանդր Տուրչինովը:
Այս մասին գրում է ИТАР-ТАСС-ը: