Շոտլանդիայի բնակիչների կեսն անկախության է ձգտում. Times
Շոտլանդիայի բնակիչների կեսը հանդես է գալիս ի պաշտպանություն տարածաշրջանի անկախության: Այդ մասին հայտնել է The Times պարբերականը՝ հղում անելով YouGov-ի նոր վերլուծությանը: Գրում է Gazeta.ru-ն:
Հայտնի է դարձել, որ անկախության հանրաքվեից 16 օր առաջ Շոտլանդիայի բնակչության 47%-ը անկախության կողմնակից է հանդիսանում, իսկ 53%-ը՝ հակառակորդ:
Օգոստոսի սկզբին տարածաշրջանում անկախության հաստատման օգտին հանդես է եկել YouGov-ի հարցման մասնակիցների 41%-ը, իսկ երկու շաբաթ անց այդ ցուցանիշը հասել է 43%-ի:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ավստրալիայի վարչապետ Թոնի Էբոտը դեմ է հանդես եկել Մեծ Բրիտանիայից Շոտլանդիայի անջատմանը: