Ուկրաինայի աշխարհազորայինները գիտեն, թե ով է իրենց գլխավոր թշնամին
Դոնեցկի ոստիկանության ներկայացուցիչը` Դմիտի Գաուն, կարծում է, որ ամենամեծ վտանգը, որ սպառնում է ինքնահռչակ ժողովրդին, Դնեպրոպետրովսկի մարզպետ Իգոր Կոլոմոյսկին է: Այս մասին նա ասել է ռուսական լրատվամիջոցներին:
«Իմ տեսանկյունից պաշտպանության նախարար Վալերի Գելետեյը և Ուկրաինայի ՆԳ նախարար Արսեն Ավակովը մեզ համար սպառնալիք չեն, նրանք այս մեծ խաղում պարզապես զինվորներ են: Կոլոմոյսկին վտանգ է ներկայացնում, քանի որ նա մեծ կապիտալ ունի. զենք է գնում և բաժանում գումարտակներին: Ուկրաինայի կառավարությունը չի կարողանում ազդել նրա վրա»,-ասել է Գաուն:
Այս մասին գրում է Lenta.ru-ն: