Սերգեյ Լավրովը հանդես է եկել հայտարարությամբ
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հանդես է եկել հայտարարությամբ, որի համաձայն՝ Վաշինգտոնն անմիջական ազդեցություն ունի ուկրաինացի ուժայինների վրա: Եվ Կիևին համոզել, մեծ հաշվով, կարող է միայն ԱՄՆ-ն: Գրում է Russian.rt.com-ը:
РИА Новости գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի արտաքին գործերի գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովը նաև ընդգծել է, որ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի մոտակա այցն ԱՄՆ լավ հնարավորություն կընձեռնի ուկրաինական հակամարտության վերաբերյալ որոշել Վաշինգտոնի դիրքորոշումը