Սեպտեմբերի 5-ին ԵՄ-ն հակառուսական նոր պատժամիջոցների վերաբերյալ որոշում կկայացնի
ԵՄ միջազգային հարցերով և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին հանդես է եկել հայտարարությամբ, որի համաձայն՝ Եվրոպական Միությունը վաղը կկողմնորոշվի Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների նոր փաթեթի վերաբերյալ, իսկ վերջնական որոշումը կկայացվի սեպտեմբերի 5-ին: Գրում է Gazeta.ru-ն:
Այդ մասին հայտնել է Reuters գործակալությունը:
«Երեկ՝ երկուշաբթի օրը, Եվրոպական Միության դեսպանները հանդիպում են ունեցել, իսկ հանձնաժողովը պատրաստվում է իր առաջարկը պատրաստել: Վերջնական առաջարկը կձևավորվի վաղը, որոշումը կկայացվի ուրբաթ օրը», - ասել է Մոգերինին: