Լիբերիայում բուժքույրերը դիմել են գործադուլի՝ Էբոլա տենդի պատճառով
Լիբերիայի խոշոր հիվանդանոցի բուժքույրերը դիմել են գործադուլի: Այս մասին հայտնում է Agence France-Presse-ը:
Փոխանցվում է, որ նրանք պահանջում են աշխատավարձի բարձրացում և վարակից պաշտպանվելու ապահովման միջոցները:
Մոնրովիի հոսպիտալում գործադուլավորների ներկայացուցիչը հայտնել է, որ բուժքույրերը աշխատանքի չեն վերադառնա, քանի նրանց դեռ չեն հատկացրել անհատական պաշտպանության միջոցներ: