«Իսլամական պետություն» խմբավորման զինյալները դարձել են մուլտֆիլմի հերոս
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամները դարձել են մուլտֆիլմի հերոսներ, որը արաբական հեռուստաալիքներով հեռարձակվելուց հետո հայտնվել է համացանցում: Այս մասին հայտնում է Associated Press-ը:
Փոխանցվում է, որ հերոսներից մեկը հանդիսանում է հիմար մի զինյալ, ով փորձում է հրթիռ արձակել Իրաքի ուղղությամբ, սակայն հարվածում է իր հրամանատարի ոտքին:
Հիշեցնենք, որ Մերձավոր Արևելքում բուռն ահաբեկչական գործունեություն է ծավալում այս խմբավորումը: