ԼՂՀ պաշտպանությունն այսօր հուսալի ձեռքերում է. պատմաբան
«Ադրբեջանն իր դիպուկահարներով անընդհատ փորձում է խախտել հրադադարը` մոռանալով, որ մեր կողմից կհանդիպի համապատասխան հարվածի»,-այսօր լրագրողնեի հետ հանդիպման ժամանակ, խոսելով սահմանային լարված վիճակից, նշեց ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը:
Բանախոսը հայտնեց այն կարծիքը, որ ԼՂՀ պաշտպանությունն այսօր հուսալի ձեռքերում է, որի վառ ապացույցը բանախոսը վերջին դեպքերն է համարում:
«Չեք պատկերացնում, թե ինչ տպավորություն ստացա դիրքեր կատարած այցիցս հետո: Չեք պատկերացնում, թե ինչ ոգի և սեփական հայրենիքը պաշտանելու միտում կա հայ զինվորների մեջ»,-խոսելով սահամանամերձ գյուղեր կատարած իր այցից` նշեց բանախոսը:
ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկանը կարևորում է նաև լրատվամիջոցների ներգրավվածությունն այս հարցում և կոչ անում փնովելու փոխարեն այս ծանր վիճակում կանգնել բանակի կողքին:
Վարդուհի Ստեփանյան