Ղրիմում ԴԱԾ-ը ղեկավար կազմի լիակատար փոփոխություն է իրականացվել
Ղրիմում ՌԴ ԴԱԾ կողմից քաղաքային և շրջանային ստորաբաժանումներում ղեկավար կազմի լիակատար փոփոխություններ են իրականացվել: Այդ մասին հայտնել է РИА «Новости» գործակալությունը՝ հղում անելով Ղրիմի Դաշնային անվտանգության ծառայության ղեկավար Վիկտոր Պալագինին: Գրում է Gazeta.ru-ն:
«Դաշնային անվտանգության ծառայության կողմից իրականացվել է Ղրիմի քաղաքային և շրջանային ստորաբաժանումների ղեկավար կազմի լիակատար փոփոխություն», - կառավարության նիստի ընթացքում հայտարարել է Պալագինը: