Արևմտյան պատժամիջոցներն Արկտիկայում սպառնում են Ռուսաստանի էներգետիկ պլաններին
"The Financial Times" պարբերականի փոխանցմամբ՝ արևմտյան պատժամիջոցներն իրենցից վտանգ են ներկայացնում Արկտիկայում ունեցած Ռուսաստանի էներգետիկ պլանների համար: Գրում է Gazeta.ru-ն:
Պարբեկանի կարծիքով՝ ընկերությունների՝ Արկտիկայում ռուսական ներուժի գիտակցումը Արևմուտքի կողմից Մոսկվայի դեմ սահմանված պատժամիջոցների պատճառով ենթարկվում է լուրջ ռիսկերի:
Պարբերականի փոխանցմամբ՝ խոսքը վերաբերում է ոչ միայն այդ նախագծին: Հոդվածում նշվել է, որ «անորոշ վիճակում» են գտնվում միլիարդավոր դոլարների արժեք ունեցող այլ նախագծեր: Որպես նման օրինակ պարբերականը բերում է «Ямал СПГ» նախագիծը: