«Իսլամական պետություն» խմբավորումը մեղադրվում է էթնիկ զտման մեջ
Իրավապաշտպան "Amnesty International" կազմակերպությունը հայտարարել է, որ «Իսլամական պետություն» ծայրահեղական շարժումն Իրաքի հյուսիսում իրականացնում է պարբերական էթնիկական զտումներ: Այս մասին հայտնում է BBC-ն:
Իրավապաշտպանները պնդում են, որ հավաքել են ռազմական հանցագործությունների բազմաթիվ վկայություններ, այդ թվում՝ առևանգումների և զանգվածային սպանությունների վերաբերյալ, որոնք իրականացրել են ԻՊ-ի գրոհայինները էթնիկական և կրոնական փոքրամասնությունների նկատմամբ:
Օրինակ՝ օգոստոսին Սինջարում սպանվել էին հարյուրավոր, գուցե հազարավոր եզդիներ: