Ռուսաստանը կգրավի Ուկրաինայի հարավարևելյան տարածքները. Գերմանիայի ԱԳ նախարար
Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը զգուշացրել է, որ հավանականության կա, որ Ռուսաստանը կգրավի Ուկրաինայի հարավարևելյան տարածքները, որպեսզի ապահովի դեպի Ղրիմ ցամաքային մուտք: Այս մասին հայտնում է DW-ն:
Գերմանացի դիվանագետը չի բացառում, որ Ռուսաստանի կողմից անեքսիայի նոր փորձերը կարող են կապված լինել այն դժվարությունների հետ, որ թերակղզին իրեն է միացվել ապօրինի ճանապարհով:
Բացի այդ նա նշել է, որ Ուկրաինայի հարավ-արևելքում իրավիճակը կտրուկ վատթարացել է և դուրս է եկել վերահսկողությունից: