Մեծ Բրիտանիայի վարչապետը սպառնացել է անուղղելի վնաս հասցնել ռուսական տնտեսությանը
The Telegraph պարբերականի փոխանցմամբ՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը հանդես է եկել հայտարարությամբ, որի համաձայն՝ Արևմուտքի երկրների կողմից ՌԴ-ի դեմ պատժամիջոցների կիրառումը «անուղղելի վնաս կհասցնի ռուսական տնտեսությանը»: Գրում է Russian.rt.com-ը:
Բրիտանիայի վարչապետը համաձայն չէ այն մտքի հետ, որ ԵՄ-ի և ԱՄՆ-ի կողմից սահմանափակող միջոցառումների կիրառումը ոչ մի ազդեցություն չի գործում ՌԴ-ի վրա:
Քեմերոնն ընդգծել է, որ պատժամիջոցների նոր փաթեթի մասին որոշումը կընդունվի մեկ շաբաթվա ընթացքում: