Ժամանակավորապես կդադարեցվի Հյուսիսային պողոտա, Տերյան և Հին Երևանցու փողոցներով տրանսպորտային միջոցների երթևեկությունը
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 2-ից ժամանակավորապես կդադարեցվի տրանսպորտային միջոցների երթևեկությունը Երևան քաղաքի Հյուսիսային պողոտա, Տերյան և Հին Երևանցու փողոցների խաչմերուկի հատվածում:
Վարորդները նշված հատվածը կարող են շրջանցել Թումանյան, Եզնիկ Կողբացի և Պուշկինի փողոցներով: