Միջազգային խաղացողները կարող են ժամանակավորապես դադարեցնել Ռուսաստանի անդամակցությունը G20-ին
Միջազգային խաղացողները կարող են ժամանակավորապես դադարեցնել Ռուսաստանի անդամակցությունը G20-ին՝ հաշվի առնելով ուկրաինական ճգնաժամում այդ երկրի որդեգրած ապակառուցողական դիրքորոշումը:
20 երկրի ղեկավարների հավաքը կայանալու է այս տարվա նոյեմբերին` ավստրալական Բրիսբենում:
Նշվում է, որ կազմակերպիչները դեռևս չեն կողմնորոշվել, թե արդյոք հրավիրվելու է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
Համապատասխան առաջարկությունը մոտակա շաբաթների ընթացքում քննարկման է ներկայացվելու կառույցի հաջորդ գագաթնաժողովի հյուրընկալող երկրի՝ Ավստրալիայի կողմից: