ԱՄՆ-ն դիմել է պաշտոնական Փհենյանին
ԱՄՆ-ն դիմել է պաշտոնական Փհենյանին՝ խնդրելով անհապաղ ազատ արձակել Հյուսիսային Կորեայում անազատության մեջ գտնվող 3 քաղաքացու: Վաշինգտոնը Հյուսիսային Կորեայի իշխանություններին խնդրել է հումանիստություն դրսևորել:
Հայտնի է, որ Բեյի առողջական վիճակի զգալիորեն վատթարացել է, և նրան անհապաղ բժշկական օգնություն է անհրաժեշտ: Հավելենք, Քենեթ Բեյն իր 15 տարվա պատժաժամկետն է կրում հանրապետական կարգերի տապալման փորձի համար:
Ջեֆրի Փաուլն ու Մեթյու Միլերը ձերբակալված են քայքայիչ գործունեություն ծավալելու կասկածանքով և սպասում են իրենց դատավճռին: