ԼՂՀ անկախությանը ամենամեծ հարվածը հասցրել է Ռոբերտ Քոչարյանը
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Այսօր ԼՂՀ անկախության օրն է. 23 տարի առաջ՝ սեպտեմբերի 2-ին, Ղարաբաղի բնակչությունն ընտրեց իր երկրի զարգացման ուղին: ԼՂՀ անկախությունը կայացած փաստ է: Բայց մյուս կողմից՝ այս պետությունը ղարաբաղյան հակամարտության լուծված չլինելու պատճառով, շարունակում է մնալ չճանաչված պետությունների շարքում:
Ավելին՝ ժամանակին ՀՀ իշխանությունները՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ, ԼՂՀ-ին դուրս թողնելով բանակցային գործընթացից, զրկեցին միջազգային հանրության մոտ որպես սուբյեկտ հանդես գալու հնարավորությունից: Սա, խոստովանենք, ԼՂՀ անկախությանը հասցված ամենամեծ հարվածներից մեկն է:
Մինչ այդ, երեկ ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հայտարարել է, թե սեպտեմբերի 4-5-ը տեղի է ունենալու ՆԱՏՕ-ի հերթական գագաթաժողովը, որին մասնակցելու հնարավորություն ունեն նաև Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը:
Ավելին, Ուորլիքի խոսքերով՝ հնարավոր է՝ այդ ժամանակ կազմակերպվի նրանց հանդիպումը ԼՂ խնդրի շուրջ բանակցելու համար: Առայժմ, սակայն, Հայաստանը պաշտոնապես չի հայտարարել Ս.Սարգսյանը կմասնակցի ՆԱՏՕ-ի գագաթաժողովին, թե ոչ:
Նշենք, որ 2010 և 2012թթ. նա չի մասնակցել այդ միջոցառմանը»:
Առավել մանրամասն՝ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: