Մհեր Սեդրակյանի որդուն «յուղոտ» պաշտոն են տվել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Թեև վերջերս պարբերաբար խոսվում է, որ ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանի դիրքերը գնալով թուլանում են, «նրան գծերից գցել են», այդուամենայնիվ նրա որդուն նոր՝ բավականին «յուղոտ» պաշտոնի են նշանակել։
«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ՝ Դավիթ Սեդրակյանը նշանակվել է ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի ղեկավարի տեղակալ։
Նշենք, որ Դավիթ Սեդրակյանը Երևանի ավագանու անդամ է և կշարունակի համատեղել պաշտոնն ու հասարակական հիմունքներով աշխատանքը»։
Առավել մանրամասն՝ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: