«Քարֆուրը» որոշակի պայմաններով կրկին կուշանա
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Ֆրանսիական աշխարհահռչակ «Քարֆուր» հիպերմարկետի բացումը Երևանում հերթական անգամ հետաձգվում է։
Այս մասին երեկ տեղեկացանք «Երևան մոլ» առևտրի կենտրոնում, որի առաջին հարկում «Քարֆուրին» 6600քմ մակերեսով տարածք է տրամադրվել։
Ինչպես մեզ հետ զրույցում հայտնեցին «Երևան մոլի» ադմինիստրացիայից, հիպերմարկետի բացումը շինարարական պատճառներով հետաձգվում է մինչև նոյեմբերի վերջ կամ դեկտեմբեր։
«Քարֆուրի» տարածքում շինարարություն իրականացնող բանվորներից մեկն էլ ասաց, որ հիպերմարկետի բացման առավելագույն ժամկետը եկող տարվա հունվար ամիսն է»։
Առավել մանրամասն՝ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում: