Վայոց Ձորի մարզպետին հանձնարարել է «դիմում գրել»
«Հրապարակ» թերթը գրում է. «Հովիկ Աբրահամյանի վարչապետ նշանակվելու օրվանից լուրեր էին շրջում, որ Ղազարյանը հրաժեշտ է տալու պաշտոնին: Եվ ահա, մի քանի օր առաջ նա Վայոց Ձորի մարզպետին հանձնարարել է «դիմում գրել»:
Աբրահամյանը լսել է նրան և ասել՝ դիմումը գրիր, մի բան կմտածեմ քեզ համար: Մեր տեղեկություններով, առաջիկա հինգշաբթի օրը կառավարության նիստում հաստատվելու է մարզպետի հրաժարականը: Երեկ նա արդեն աշխատանքի չէր գնացել:
Սակայն արտաքին գործերի նախարարությունում այժմ զբաղված են Էդգար Ղազարյանի համար մի «հարմար» եվրոպական երկիր փնտրելով, որ դեսպան ուղարկեն:
Մենք տեղեկացանք, որ ԱԳՆ-ում սա դժգոհության տեղիք է տվել՝ նորից քաղաքական անձ են նշանակում, իսկ պրոֆեսիոնալ դիվանագետներն ամբողջ կյանքում սպասում են նշանակման»:
Առավել մանրամասն՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: