Իշխանություններն այժմ փորձում են Քառյակից «պոկել» ՀՅԴ-ին
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ըստ «Ժողովուրդ»-ին հասած լուրերի՝ Հայ Հեղափոխական Դաշնակցություն կուսակցությունը գործող իշխանությունների հետ սկսել է բանակցություններ վարել:
«Ըստ ամենայնի, իշխանություններն այժմ փորձում են Քառյակից «պոկել» ՀՅԴ-ին, հատկապես որ Դաշնակցությունը միակ ընդդիմադիր քաղաքական ուժն է, որ սահմանադրական բարեփոխումների մասով դրական է արտահայտվում: Ըստ մեր տեղեկությունների՝ նույնիսկ ՀՅԴ-ին նախարարների պորտֆելներ են առաջարկվել:
ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Միքայել Մանուկյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում, սակայն, հերքեց շրջանառվող լուրերը՝ հայտարարելով, որ իրականում նման բան չկա:
Իսկ ինչ վերաբերում է սահմանադրական բարեփոխումներին, մեր զրուցակիցն ասաց. «Մենք բարեփոխումներին կողմ ենք մեր տարբերակով, և ոչ թե իշխանությունների առաջարկած տարբերակով»»:
Առավել մանրամասն՝ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: