Լոնդոնը կարծում է, որ անհրաժեշտ է խստացնել ՌԴ դեմ պատժամիջոցները
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քեմերոնը կարծում է, որ ՆԱՏՕ-ն և Արևմուտքը պետք է շարունակեն ճնշում գործադրել ՌԴ-ի վրա և խստացնել պատժամիջոցները, առաջին հերթին, ֆինանսաբանկային ոլորտում: Այս մասին հայտնում է РИА НОВОСТИ-ն:
Ռուսաստանի և Արևմուտքի հարաբերությունները վատթարացել են Ուկրաինայում կատարվող դեպքերից հետո: ԵՄ-ն և ԱՄՆ-ն հուլիսի վերջին առանձին ֆիզիկական անձնաց և կազմակերպությունների դեմ պատժամիջոցներից անցել են ռուսական տնտեսության ամբողջական ոլորտի դեմ պատժամիջոցներին: