Իրանը սպառնում է ԱՄՆ-ին պատասխան պատժամիջոցներով
Իրանի իշխանությունները հայտնում են, որ ԱՄՆ-ի կողմից նոր պատժամիջոցներ կիրառելու դեպքում պատասխան քայլեր կձեռնարկի: Այս մասին գրում է Вести.ru-ն՝ հղում անելով IRNA գործակալությանը:
Վերոնշյալ հայտարարությամբ հանդիս է եկել Իսլամական Հանրապետության փոխնախագահ Էսխակ Ջախանգիրին: Մասնավորապես, ասել է, որ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցները հակասում են Ժնևի համաձայնագրին, որը ստորագրվել է 2013 թ. նոյեմբերին:
Բացի այդ՝ փոխնախագահը նշել է, որ չնայած այն հանգամանքին, որ ԱՄՆ նոր պատժամիջոցները «հակասում են ժնևյան պայմանավորվածություններին», այդուամենայնիվ, Թեհրանը կշարունակի բանակցությունները «վեցնյակի» հետ (Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Չինաստան, Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա):