Վիետնամում ավտովթար է տեղի ունեցել. կա 24 զոհ
Վիետնամի հյուսիսում՝ Լաոկայ գյուղում, ավտոբուսը 200 մ բարձրությունից ընկել է ձորը: Կա 24 զոհ, մյուսների վիճակը ծանր է: Այս մասին գրում է Газета.ru-ն՝ հղում անելով danviet.vn-ին:
Ավտոբուսում կար 57 ուղևոր, որոնց մեծ մասը Վիետնամի տարբեր համալսարանների ուսանողներ էին: Ավտոբուսը ուղևորվում էր Շապա քաղաքից դեպի Խանոյ:
Ենթադրվում է, որ վարորդը փորձել է խուսափել մարդատար ավտոբուսի հետ բախումից, որի արդյունքում տեղի է ունեցել վթարը:
Վթարի մանրամասները հետաքնվում են: