Ուկրաինայի պաշտպանության նախարարը հանդես է եկել հայտարարությամբ
Ուկրաինայի պաշտպանության նախարար Վալերի Գելետեյը հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի՝ մտավախություն ունի, որ Ռուսաստանը կարող է միջուկային զենք կիրառել: Գրում է Gazeta.ru-ն:
«Նրանք պատրաստ են մեր դեմ տակտիկական միջուկային զենք կիրառել», - համապատասխան գրառումը Գելետեյը կատարել է իր ֆեյսբուքյան էջում:
«Մենք պետք է ցույց տանք, որ ուկրաինացիները չեն պատրաստվում հանձնվել», -ընդգծել է Ուկրաինայի պաշտպանության նախարարը: