Պորոշենկոն պատգամավորների հետ կքննարկի ռազմական դրություն հաստատելու հարցը
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն խորհրդարանական խմբակցությունների հետ կքննարկի Լուգանսկի և Դոնեցկի մարզերում ռազմական դրություն հատատելու հարցը: Այդ մասին հայտնել է УНИАН գործակալությունը: Գրում է Gazeta.ru-ն:
«Батькивщина» խմբակցության ղեկավար Սերգեյ Սոբոլովը հայտնել է, որ հանդիպումը տեղի կունենա ժամը 17.00-ին:
«Այդ հարցը քննարկվել է գրեթե բոլոր խմբերի և խմբակցությունների կողմից և այսօր ժամը 17.00-ին կայանալիք հանդիպման ընթացքում մենք կքննարկենք ռազմական դրություն հաստատելու հնարավորության մասին», - ասել է պատգավորը:
Սոբոլովը նաև ընդգծել է, որ հանդիպման ընթացքում կքննարկվի ընտրական համակարգը փոփոխության ենթարկելու հարցի մասին: