Պուտինը երբեք չի կատարել իր պարտականությունները. Իտալիայի ԱԳՆ
Իտալիայի ԱԳ նախարար Ֆեդերիկա Մոգերինին հանդես է եկել հայտարարությամբ, որի համաձայն՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երբեք չի կատարել իր վրա վերցրած պարտականությունները: Այդ մասին նա հայատարարել է Corriere Della Sera պարբերականին տված հարցազրույցում: Գրում է Gazeta.ru-ն:
«Պուտինը երբեք չի հետևել տարբեր իրավիճակներում առաջացած պարտականություններին, ինչպես օրինակ Ժնևում, Նորմանդիայում և Բեռլինում», - հայտարարել է Մոգերինին»:
Ավելի վաղ նա հայտարարել էր, որ Պուտինի կամքով Ռուսաստանն այլևս չի հանդիսանում Եվրոպայի ստրատեգիական գործընկեր:
Մոգերինիի խոսքով՝ Ուկրաինայի համար եվրոպական տարբերակը «դրական ընտրություն» է հանդիսանում: