Վլադիմիր Պուտինը նպատակահարմար է համարում Հայաստանի միացումը Եվրասիական տնտեսական միությանը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նպատակահարմար է համարում Հայասատանի միացումը Եվրասիական տնտեսական միությանը: Մայիսի 29-ին Աստանայում ՌԴ-ն, Բելառուսը և Ղազաստանը Եվրասիական տնտեսական միության վերաբերյալ պայամանագիր են ստորագրել, որն ուժի մեջ կմտնի 2015թ. հունվարի 1-ից: Գրում է Russian.rt.com-ը:
РИА Новости գործակալության փոխանցմամբ՝ Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանի հուլիսի 10-ի հայտարարության համաձայն՝ «ԵվրԱզԵս» Հայաստանի մուտք գործելու մասին համաձայնագիրը կստորագրվի մինչև հոկտեմբերի ավարտը:
«Նպատակահարմար եմ համարում ստորագրել Գերագույն Եվրասիական տնտեսական խորհրդի նիստի պետությունների՝ նախագահների մակարդակով հանդիպման ընթացքում նախատեսված պայմանագիրը», - ասվել է իրավական տեղեկության պաշտոնական պորտալում հրապարակված նախագահի կարգադրության մեջ: