ՌԴ առողջապահության նախարարությունը պատրաստ է փորձարկել էբոլա համաճարակի դեմ պատվաստանյութը
ՌԴ առողջապահության նախարարությունը և Սպառողների իրավունքների և մարդու բարեկեցության պաշտպանության ոլորտում վերահսկողության Դաշնային ծառայությունը պատրաստ են նախնական սկսել Արևմտյան Աֆրիկայում ծագած էբոլա համաճարակից տուժածների նկատմամբ ռուսական պատվաստանյութի փորձարկումը: Գրում է Russian.rt.com-ը:
Այդ մասին լրագրողների հետ ունեցած հանդիպման ժամանակ հայտարարել է Առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովան:
«Ստեղծվել է փորձնական պատվաստանյութ: Այդ պատվաստանյութն արդեն փորձարկում է անցել կենդանիների վրա և ցուցադրել իր արդյունավետությունը: Ներկայաումս մենք Սպառողների իրավունքների և մարդու բարեկեցության պաշտպանության ոլորտում վերահսկողության Դաշնային ծառայության ղեկավարության հետ քննարկում ենք Աֆրիկայում էբոլայից տուժածների նկատմամբ այդ փորձնական պատվաստանյութի փորձարկումը», - հայտարարել է նախարարը: