Բրազիլիայում ինքնաթիռն ընկել է բնակելի տան վրա. զոհվել է 2 մարդ
Թեթև շարժիչ ինքնաթիռն ընկել է Բրազիլիայի բնակելի տներից մեկի վրա, որի հետևանքով զոհվել է 2 մարդ: Այս մասին հայտնում է ИТАР-ТАСС-ը՝ հղում անելով տեղական ԶԼՄ-ներին:
Փոխանցվում է, որ վթարը տեղի է ունեցել Քուրիտիբա քաղաքում: Նշվում է, որ վթարի ժամանակ տանը գտնվել են երկու կին և մեկ երեխա: Բարեբախտաբար վերջիններս չեն տուժել:
Իսկ ինքնաթիռում գտնվել է 4 մարդ, որոնցից 2-ը մահացել են: