Ի՞նչ նոր փոփոխություններ են սպասվում ավագ և միջնակարգ դպրոցի ուսումնական ծրագրերում
Նոր ուսումնական տարում ավագ և միջնակարգ դպրոցների կրթական ծրագրերում մի շարք փոփոխություններ են նախատեսվում:
«Այս տարի հանրապետության 10 դպրոցներում փորձնական կմեկնարկի «Ազգային երգն ու պարը» որպես կրթական առարկա: Ծրագրի համար նախատեսված է մեկ ու կես ժամ պարապունք: Դասընթացին մասնակցելու են 5-7-րդ դասարանի աշակերտները: Սրա նպատակը երեխաներին ազգայինին մոտեցնելն է»,-այսօր լրագրողերի հետ հանդիպման ժամանակ նշեց Կրթության և գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը:
Ծրագրի հաջող իրականացումը կախված է կադրերից, քանի որ ինչպես նշեց բանախոսը, անրաժեշտ է որպեսզի դպրոցի երգի ուսուցչուհին կարողանա նաև տիրապետել պարին: ԿԳՆ հանրակրթության վարչության պետը նշեց, որ Մանկավարժական համալսարանի շատ ուսանողներ պատրաստակամություն են հայտնել աջակցել ծրագրի իրականցմանը:
Ինչ վերաբերում է ավագ դպրոցին, ապա այստեղ կրթական փոփոխությունները կլինեն կրեդիտային համակարգի ներմուծման ձևով: Նախագիծը դեռ քննարկվում է, բայց այս տարի ավագ դպրոցի աշակերտները հնարավորություն կունենան հաճախումներով և գնահատականներով կրեդիտներ հավաքել, որոնք վերջում կգումարվեն ընդունելության քննության արդյունքերին:
Վարդուհի Ստեփանյան