Հակոբի հետ ամեն ինչ կարգին է, սակայն անվտանգության նկատառումներից ելնելով մենք չենք խոսում նրա գտնվելու վայրի մասին. Հարություն Ինջիղուլյան
Ինչպես հայտնել էինք, օգոստոսի 26-ին Բաքվում գտնվող հայ ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանը տեղափոխվել է երրորդ երկիր:
Operativ.am-ի թղթակիցը մանրամասներ իմանալու նպատակով կապ հաստատեց Հակոբի ընտանիքի հետ:
«Ամեն օր խոսում ենք եղբորս հետ, նրա մոտ ամեն ինչ կարգին է: Հակոբը հիմա ճամբարում է»,-ասաց եղբայրը` Հարություն Ինջիղուլյանը:
Մամուլում տարածված լուրերի համաձայն` Հակոբը Ռումինիայում է:
Մեր թղթակցի այն հարցին` համաատասխանում է լուրը իրականությանը թե ոչ, Հարությունը պատասխանեց. «Նման բան չկա: Լուրը չի համապատասխանում իրականությանը: Մենք իհարկե գիտենք, թե որ երկրում է եղբայրս, սակայն անվտանգության նկատառումներից ելնելով չենք խոսում այդ մասին»:
Կարինե Գևորգյան