«Իսլամական պետություն» խմբավորման անդամների շարքում կան հարյուրավոր ամերիկացիներ
Ահաբեկչական «Իսլամական պետություն» խմբավորման անդամների շարքում կան հարյուրավոր ամերիկացիներ: Այս մասին հայտնում է ИТАР-ТАСС-ը՝ հղում անելով ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հետախուզության հարցով հատուկ կոմիտեի նախագահ, հանրապետական Մայք Ռոջերսի հայտարարությանը:
Նա հայտնել է, որ ԱՄՆ-ի հատուկ ծառայությունները հասկանում են այդ խնդրի մասշտաբների մասին և ակտիվ գործողություններ իրականացնում այն լուծելու համար:
Ռոջերսը նշել է, որ ներկայումս խնդիրը կայանում է նրանում, որ նրանք տեղյակ չեն, թե քանի ամերիկացի է գտնվում այդ խմբավորման շարքերում: