Իտալիան ՌԴ-ին Եվրոպայի ռազմավարական գործըննկերը չի համարում
Իտալիայի արտաքին գործերի նախարար Ֆեդերիկա Մոգերինին, ով նոյեմբերի 1-ից կգլխավորի ԵՄ դիվանագետներին, կարծիք է արտահայտել, որ Ռուսաստանը այլևս Եվրոպայի ռազմավարական գործընկերը չի հանդիսանում:Այս մասին Corriere della Sera թերի հետ հարցազրույցում հայտարարել է նախարարը:
Նախարարի խոսքով` եվրոպական տարբերակը Ուկրիաինայի համար «դրական ընտրություն է համարվում»:
«Ներկայումս Ռուսաստանը ռազմավարական գործընկեր չի հանդիսանում, սակայն ռազմավարական նշանակություն ունի մեր մայրցամաքում»,-ասել է Մոգերինին:Այս մասին գրում է Gazeta.ru-ն: