Ֆրանսիայում բնակելի շենքի պայթյունի հետևանքով զոհվել է 6 մարդ
Ֆրանսիայի Ռոսնի սու-Բուա քաղաքի հինգ հարկանի բնակելի շենքում պայթյուն է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն:
Փոխանցվում է, որ պայթյունի հետևանքով զոհվել է 6 մարդ, իսկ 11-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Ներկա պահին փրկարարները շարունակում են փլատակների տակ տուժածների որոնել:
Պայթյունի հավանական պատճառը կարող էր հանդիսանալ կենցաղային գազի արտահոսքը: