Սպարապետն իր G500 Mercedes-ը վաճառեց և գնեց 2 տանկ (լուսանկար)
1990 թ.-ին Վազգեն Սարգսյանը ստացավ այս G500 Mercedes-ը, որպես նվեր Սիրիայի նախագահ Հաֆեզ Ասադի կողմից (Բաշար Ասադի հայրը): Դա համարվում է առաջին այդ դասի մեքենան Հայաստանում:
Սակայն Սպարապետը որոշեց վաճառել մեքենան վրաց բիզնեսմենին, որպեսզի 2 տանկ գնի ղարաբաղյան պատերազմի համար:Իմանալով այդ նորությունը, Սիրիայի նախագահը փնտրեց վրաց բիզնեսմենին և ետ գնեց մեքենան ու վերադարձրեց Վազգեն Սարգսյանին: Արդեն Երևանում նրան հենց այս մեքենայով էր ճանաչում ամբողջ քաղաքը:
Հետաքրքիր է, որ լինելով Պաշտպանության նախարար, Սպարապետը շարունակում էր երթևեկել առանց թիկնապահների, հենց ինքն էլ ղեկին: Մեքենան մինչ այժմ պահպանվում է Վազգեն Սարգսյանի տուն-թանգարանում' Արարատ մարզի Արարատ գյուղում:
Armenian Soldie. ֆեյսբուք
Ուղիղ խոսք բաժնում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Operativ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
https://www.facebook.com/ArmenianSoldier/photos/a.737226782985756.1073741827.737174012991033/750842228290878/?type=1