Անջատողականները ոչնչացրել են ուկրաինական կործանիչ
Անջատողականները Դոնեցկի՝ Մերեժկի բնակելի գոտում ոչնչացրել են ուկրաինական "Су-27" կործանիչ: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության անջատողականների շտաբին:
«Անջատողկանները հայտարարել են, որ Մերեժկի բնակելի գոտում ոչնչացրել են ուկրաինական "Су-27" կործանիչ»,-հայտարարել են շտաբից:
Փոխանցվում է, որ վերջին մի քանի օրում անջատողականները ոչնչացրել են ուկրաինական մի քանի կործանիչ: