Իսլամիստները գրավել են ԱՄՆ-ի դեսպանատունը
Իսլամիստները հայտարարել են, որ Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիում գրավել են ԱՄՆ-ի դեսպանատունը: Այս մասին հայտնում է Fox հեռուստաընկերությունը:
Փոխանցվում է, որ դեսպանատան ամերիկացի ողջ անձնակազմին տարհանել էին հուլիսի վերջին կապված նրանց անվտանգության հետ:
Ըստ նախնական տեղեկությունների` հարձակումը գործել են «Լիբիայի լուսաբաց» իսլամանկան խմբավորման անդամները: