Իսրայելը գրավել է Պաղեստինի մի քանի տարածք
Հրեաստանի ու Սամարիայի քաղաքացիական վարչությունը հայտարարել է այն մասին, որ Իսրայելը իրեն է վերցնում Հորդանան գետի արևմտյան ափին գտնվող 400 հա հող: Այս մասին հայտնում է Reuters-ը:
Դեռևս հայտնի չէ, թե ինչի են նրանք այսպիսի որոշում ընդունել: Փոխանցվում է, որ ԱՄՆ-ն վատ է արձագանքել այս որոշմանը:
«Մենք կոչ ենք անում Իսրայելի կառավարությանը փոխել այդ որոշումը»,-այս մասին հայտնել է ԱՄՆ-ի պետքարտուղարության դիվանագետը: