Սիրիայում ռմբակոծությունները խլել են առնվազն 40 երեխայի կյանք
Սիրիայում վերջին երկու օրվա ռմբակոծությունների ընթացքում Սիրիայի քաղաքներում զոհվել է առնվազն 42 երեխա: Այս մասին հայտնում է BBC-ն:
Իրավապաշտպաները հայտնել են, որ զոհվածների մեծամասնությունը բնակվել են Հալեպ և Իդլիբ քաղաքներում:
Փոխանցվում է, որ Սիրիայի ռազմաօդային ուժերը շարունակում են արևելյան Ջուբար արվարձանի ռմբակոծությունը, որը գտնվում է գրոհայինների վերահսկողության տակ: