Նոր նախարարները հավատարմության երդում են տվել Ասադին
Սիրիայի նախագահ Բաշար Ալ Ասադը Դամասկոսում ընդունել է հանրապետության կառավարության նոր կազմի երդմնակալությունը: Այս մասին հայտնում է PressTV հեռուստաալիքը:
Կառավարությունը ղեկավարելու է վարչապետ Վաիլ ալ-Հալկին: Նոր կաբինետում իրենց պաշտոնները պահպանել են գլխավոր գերատեսչությունների ղեկավարները՝ ԱԳՆ, ՆԳՆ և ՊՆ ղեկավարները:
Ասադը նոր կառավարությանը կոչ է արել խուսափել նախկին ժամանակաշրջանի բացասական կողմերը և ձեռք բերել ժողովուրդի վստահությունը: