Սիրելի դպրոցականներ, Դուք եք կերտողը մեր վաղվա օրվա
Սիրելի դպրոցականներ. Իմ սիրելի կրտսեր եղբայրներ ու քույրեր.
Այսօր Ձեր առջև իենց դռները կբացեն հանրակրթական դպրոցները:
Ձեզ բարի երթ եմ ցանկանում: Սովորեք ջանադրաբար, հարստացրեք Ձեր գիտելիքները:
Մեր ազգի ապագան Դուք եք, Դուք եք կերտողը մեր վաղվա օրվա: Վերաբերվեք դասերին ոչ թե իբրև պարտականություն, այլ իբրև Պարտք: Ու Պարտքի այդ գիտակցումով էլ ձեռք բերեք գիտելիքի հարուստ պաշար, որ այն ներդնեք հանուն Ցեղի, հանուն Ազգի ու հանուն Հայրենիքի: Ուրեմն՝ առաջ՝ Տիր Աստծու զորությամբ ու մեր քաջարի նախնյաց ոգիների աջակցությամբ…
Վահե Լոռենց,ֆեյսբուք:
Ուղիղ խոսք բաժնում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Operativ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
https://www.facebook.com/vantanesyan/posts/718815408174214