Հակամարտությունները Ուկրաինայի արևելքում չեն միջամտի ՆԱՏՕ-ին անդամակցելուն. ԱԳՆ
Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը վաղ հայտարարել է, որ կառավարությունը օրենք է ընդունում, ըստ որի առաջարկում է չեղյալ հայտարարել պետության չեզոք կարգավիճակը և անդամակցել ՆԱՏՕ-ին: Այս մասին գրում է РИА НОВОСТИ-ն:
«Ուկրաինան պետք է հրաժարվի չեզոք կարգավիճակից, ռազմական հակամարտությունը երկրի արևելքում չի միջամտի, որպեսզի վերջինս անդամակցի ՆԱՏՕ-ին» , - Hromadske.tv-ի կիրակնօրյա եթերում հայտնել է արտաքին գործերի փոխնախարար Դանիիլ Լուբկիվսկին:
«Դա ապացուցում է դաշինքի փորձն ու պատմությունը» , - նշել է փոխնախարարը:
Ուրբաթ օրը Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը, հայտարարելով նոր օրենքի մասին, նշել է, պետության չեզոք կարգավիճակի չեղյալ հայտարարվելու դեպքում իրենք կմտածեն առաջիկա քայլերի մասին: