«Ռոսնեֆտը» գնահատել է Ուկրաինայի կորուստը 140 մլն դոլար
«Ռոսնեֆտ» ընկերության նախագահ Իգոր Սեչինը հայտնել է,որ Ուկրաինայի գործարանի վնասը գնահատվում է 140 մլն դոլար: Այս մասին գրում է «Газета.Ru»-ն:
«Մենք գնահատում ենք վնասը 140 մլն դոլար և բանակցություններ կվարենք Ուկրաինայի իշխանության հետ վճարելու փոխհատուցում», - ասել է «Ռոսնեֆտ» ընկերության նախագահ Իգոր Սեչինը:
«Այնտեղ կռիվ չի եղել, սակայն Ուկրաինայի բանակը հրետանային ռմբակոծություն է իրականացրել և ավերել գործարանի մեծ մասը», - ասել է Սեչինը: