ԱՄՆ-ն Իրաքում ռազմական գործողությունների համար օրական 7,5 մլն դոլար է ծախսում
«Իրաքում ԱՄՆ-ի ռազմական գործողությունների ծախսերը հուլիսի կեսերին հասել է 560 մլն-ի՝ հաշվի առնելով օդային հարձակումներն ու դիտորդական թռիչքները», - հայտարարել է մամլո քարտուղար և կոնտր-ադմիրալ Ջոն Կիրբին: Այս մասին հայտնում է The Christian Science Monitor-ը:
Ինչպես հայտնում է Կիրբին, միջին հաշվարկով ռազմական գործողությունների ծախսերը կազմում է $7,5 մլն:
Նրա հավաստմամբ՝ հունիսին ծախսերը առավել քիչ էին, սակայն կտրուկ ավելացան այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն սկսեց օդային հարձակումը երկրի հյուսիսում: