Ուկրաինան պատրաստ չէ անդամակցելու ոչ ԵՄ-ին և ոչ ՆԱՏՕ-ին. Չեխիայի վարչապետ
Ուկրաինան պատրաստ չէ անդամակցելու ոչ ԵՄ-ին և ոչ ՆԱՏՕ-ին: Այս մասին գրում է РИА НОВОСТИ-ն՝ մեջբերելով Չեխիայի վարչապետ Բոգուսլավ Սոբոտկայի խոսքը:
«Եթե ուկրաինական կողմը ճգնաժամի հաջող լուծման ճանապարհը խաղաղ կարգավորումն է տեսնում Պորոշենկոյի ծրագրում, ապա նա չի կարող միաժամանակ ուղղորդվել Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին և ԵՄ-ին աջակցելու նրա գաղափարներով»,- ասել է վարչապետը:
Չեխիայի վարչապետ Բոգուսլավ Սոբոտկան կարծում է, որ Կիևը պատրաստ չէ Եվրամիությանն ու ՆԱՏՕ-ին անդամակցությանը: Այս մասին նա հայտարարել է կիրակի օրը՝ ելույթ ունենալով տեղական հեռուստատեսությամբ:
«Ուկրաինան պատրաստ չէ անդամակցել Եվրամիությանը, պատրաստ չէ անդամակցել ՆԱՏՕ-ին , - ասել է Սոբոտկան,հավելելով,որ ՆԱՏՕ-ի անդամ երկներից և ոչ մեկը չի առաջարկում ընդունել Ուկրաինային դաշինքում: Երկու կառույցներն էլ պետք է Ուկրաինային իրատեսական հույսեր տան»:
Սոբոտկան ենթադրում է, որ Արևմուտքն ամեն դեպքում պետք է Ռուսաստանի հետ քաղաքական երկխոսություն պահպանի, քանի որ, նրա խոսքով, աշխարհում քիչ չեն այն խնդիրները, որոնց լուծման հարցում Ռուսաստանը և Արևմուտքը պետք է համախոհներ լինեն:
«Ես նկատի ունեմ և′ միջազգային ահաբեկչությունը, և′ Մերձավոր Արևելքի իրադրությունը, և′ հակամարտությունները Հյուսիսային Աֆրիկայում» , - ընդգծել է Սոբոտկան: