ՆԱՏՕ-ն և ԵՄ-ը պետք է իրատեսական գտնվեն Ուկրաինայի հարցում.Չեխիայի վարչապետ
Չեխիայի վարչապետ Բոգուսլավ Սոբոտկան հայտնել է,որ Ուկրաինան պատրաստ չէ դառնալ ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ:Այս մասին գրում է «Газета.Ru»-ն:
«Ուկրաինան պատրաստ չէ դառնալ ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ», - այս մասին ասել է Սոբոտկան, հավելելով,որ ՆԱՏՕ-ի անդամ երկրներից ոչ մեկը չի ցանկանում ընդունել Ուկրաինային:
«Ես մտածում եմ,որ ՆԱՏՕ-ն և ԵՄ-ը այս առումով պետք է իրատեսական գտնվեն», - ասել է վարչապետը: